ԳլխավորԼուր

Հրդեհ Կամերայինի մոտ. այրվել են տաղավարներ ու ծառեր

Ապրիլի 28-ին, ժամը 22:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի հետնամասում այրվում են ծառեր։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսահակյան փողոցի մոտակայքում գտնվող տաղավարներում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։08-ին, մարվել՝ 23։21-ին։ Այրվել են 14 տաղավար (70 քմ), որից 7-ը` մասամբ և 3 ծառ՝ ևս մասամբ։

Comment here