Այսօր ժամը 10:50-ի սահմաններում 9-11 ճգնաժամայն կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդաշեն 6-րդ փողոցում գտնվող «Երևանի համար 9 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ում հրդեհ է բռնկվել, տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ուսումնական հաստատության 3-րդ հարկի քիմիայի կաբինետում: Սովորողները տարհանվել են։
Հրդեհը մարվել է, տուժածներ չկան։