ԳլխավորԼուր

Բուհերի աշխատանքները համակարգող փոխնախարար չկա․ «Ժողովուրդ»

ԱԳՆ, ԿԳՄՍՆ. 08.04.2021

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության շուրջ ծավալվող աղմուկները հաջորդում են մեկը մյուսին: Դրանք այնքան ջանք ու էներգիա են տանում բազմապրոֆիլ այդ նախարարությունից, որ փոխնախարար չի նշանակում բուհերի գծով, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Պարզվում է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն այլեւս չի համակարգում համալսարանների աշխատանքը եւ ցանկացած հարց՝ կապված բարձրագույն կրթության հետ, չի ընդգրկում իր հետաքրքրությունների շրջանակներում։

Համալսարանների աշխատանքն արդեն համակարգում է Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեն, որի առաքելությունն է ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության տակ գտնվող Գիտության կոմիտեի եւ ԲՈԿ-ի, ինչպես նաեւ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության գործառույթները համակարգել։

Շատ բուհերից արդեն ահազանգում են, որ կոմիտեն չի հաջողում համալսարանների հետ աշխատանքում, հստակ չի կարողանում սահմանել բարձրագույն կրթության ոլորտի խնդիրները եւ համակարգված չի աշխատում ԿԳՄՍ նախարարության հետ։ Նախկինում բուհերի աշխատանքը համակարգող փոխնախարարը ներկայիս նախարար Ժաննա Անդրեասյանն էր, որը 2022 թվականի դեկտեմբերից չի զբաղեցնում այդ պաշտոնը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։