ԳլխավորԼուր

Բուհերի ընդունելության կարգը փոխվում է. առաջին փուլում դիմորդը կարող է նշել միայն մեկ բուհ, մեկ մասնագիտություն

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 1-ի նիստում փոփոխություն կատարեց այս տարի բուհերի ընդունելության կարգում:
Հարցը ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը.

«Ընդունելությունը կկատարվի երկու փուլով. Առաջին փուլում դիմորդները կընտրեն բուհը եւ կընտրեն կոնկրետ մասնագիտությունը, կլրացնեն հայտը: Բոլոր դիմումները լինելու են էլեկտրոնային տարբերակով: Կանցկացվի մրցույթ, որից հետո կհայտարարվեն արդյունքները, ինչպես նաեւ կհայտարարվեն թափուր մնացած տեղերի քանակն՝ ըստ բուհերի եւ մասնագիտությունների:

Երկրորդ փուլում այն դիմորդները, որոնք չեն ընդունվել առաջին փուլով, կարող են դիմել 6 տարբեր մասնագիտություններով, որոնք պահանջում են այն քննությունների փաթեթը, որոնք իրենց արդեն հանձնել են:

Երկրորդ փուլով կանցկացվի մրցույթը ավել բարձր բալ ստացած ուսանողների միջեւ: Դրանով կավարտվի ընդունելությունը»,-ասաց նա:

Comment here