ԳլխավորԼուր

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը չկայացավ կառավարության անդամների բացակայության պատճառով

Իշխանությունը հերթական անգամ իր վարքագծով ապացուցեց, որ բուհերի կառավարման մարմիններում վերջիններիս ներկայացուցչությունը պայմանվորված է միայն նեղ քաղաքական շահեր սպասարկելով, ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը:

«Մինչդեռ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը առաջնահերթություն է տալիս հենց վերջիններիս մասնակցության թվի աճին բուհերի հոգաբարձուների խորհուրդների կազմում։

Սա՞ է ձեր պետականամետ մտածողությունը։ Իսկ միգու՞ցե իշխանության ներկայացուցիչների բացակայությունը խորհրդի նիստին պայմանավորված է օրակարգում բուհի մասնաշենքերը վաճառելու հարցի բացակայությամբ:

Հ.Գ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը չկայացավ՝ կառավարության անդամների բացակայության արդյունքում քվորում չապահովելու հետևանքով»,-նշել է նա:

Comment here