ԳլխավորԼուր

ՌԴ շրջանավարտներն այսօր նշում են «Ավարտական-2020»-ը

Ռուսաստանում այսօր՝ հունիսի 27-ին, նշվում է համադաշնային «Ավարտական-2020»-ը (ավանդաբար այս օրը կոչվում է «Կարմիր առագաստներ») դպրոցների եւ բուհերի շրջանավարտների համար։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին շնորհավորել է շրջանավարտներին նշելով, որ չնայած ուսումնական տարվա ավարտը բարդ էր՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, բայց աշակերտներն ու մանկավարժները աշխատեցին մեկ թիմի պես եւ ամեն ինչ արեցին, որ ուսումնական գործընթացը կանգ չառնի։

Պուտինը մաղթել է շրջանավարտներին՝ երբեք չդադարել երազել, չվախենալ ամենախենթ ծրագրեր կազմելուց եւ համարձակ դեպի նպատակը գնալ։

Comment here