ԳլխավորԼուրԿրթություն

Դասերը կվերսկսվեն մարտի 9-ից. առաջին դասարանցիների արձակուրդի երկրորդ մասը կլինի մարտի 23-ից

Հայաստանի դպրոցներում երկուշաբթի օրվանից դասերը կվերսկսվեն, իսկ առաջին դասարանցիներին հասանելի գարնանային երկշաբաթյա արձակուրդի երկրորդ մասը կլինի մարտի 23-ից:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը:

«Արձակուրդները Հայաստանում մարտի 1-ին հաստատված նոր տիպի կորոնավիրուսի պատճառով մեկ շաբաթով շուտ սկսեցին՝ մարտի 2-8-ը մարտի 2-8-ը և կվերսկսվեն մարտի 9-ից: Ուսումնական պլանով՝ առաջին դասարանցիների արձակուրդները պետք է տևեն 2 շաբաթ, այդ իսկ պատճառով՝ նրանց գարնանային երկշաբաթյա արձակուրդի մյուս մասը կլինի մարտի 23-30-ը»,- ասել է նա:

Comment here