Այսօր Հայաստանի Հանրապետության դպրոցներում հնչելու է Վերջին զանգը: Ավարտական դասարաններում կանցկացվի «Վերջին դաս» միջոցառումը:
Վերջին զանգը հնչելու է ավելի քան 1500 կրթական հաստատություններում։
Համաձայն Կրթության կառավարման տեղակատվական համակարգում առկա տվյալների՝ 2024-2025 ուսումնական տարում 9-րդ դասարանն ավարտել է 39819, իսկ 12-րդ դասարանը՝ 21482 շրջանավարտ։
Վաղ առավոտից ոստիկանությունը Երեւանում եւ մարզերում ուժեղացված ծառայություն է իրականացնում բոլոր այն տարածքներում, որտեղ նախատեսվում են «Վերջին զանգի» հանդիսություններ ու զանգվածային միջոցառումներ:
Մարզերում՝ դպրոցներում ու հարակից տարածքներում, հասարակական կարգը կապահովեն պարեկային ծառայողները:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews