ԳլխավորԼուր

Ջրվեժի միջնակարգ դպրոցում երեխան ընկել է երրորդ հարկից

Հիվանդանոց

Այսօր ժամը 11:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժ գյուղի միջնակարգ դպրոցից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ երեխա է տեղափոխվել «Ուիգմոր» բժշկական կենտրոն, հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ օպերատիվ տվյալների՝ հիվանդանոց տեղափոխվածը նշված դպրոցի սաներից է՝ 13 տարեկան տղա, ով ընկել է 3-րդ հարկում գտնվող դասարաններից մեկի պատուհանից:

Բժիշկները երեխայի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews