Ապրիլի 1-ից հունիսի 13-ը ՀՀ–ում կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ։
«Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման, ըստ անհրաժեշտության՝ պահեստազորայիններին մարտական հերթապահության ներգրավելու անհրաժեշտությամբ»,- ասված է որոշման հիմնավորման մեջ։
Վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով: