ԳլխավորԼուր

Հայաստանում եռամսյա վարժական հավաքներ կանցկացվեն

2022 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը ՀՀ ԶՈւ–ում պահեստազորի վարժական հավաքներ կանցկացվեն։

ՀՀ Պաշտպանության նախարարության առաջարկած որոշումն այսօր հաստատվել է ՀՀ կառավարության նիստում։

Վարժական հավաքներին կմասնակցեն մինչև 1444 քաղաքացիներ, որոնցից 1249-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 65-ը` ավագ ենթասպայական կազմի, 130-ը` սպայական կազմի պահեստազորայիններ` մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական, հրթիռահրետանային մասնագիտություններով:

Վարժանքների ապահովման նպատակով ՀՀ ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից կներգրավվեն մինչև 134 միավոր տրանսպորտային միջոցներ։