Մահացել է 1980-90-ականներին հանրահայտ «Լասկովի մայ» խմբի մեներգիչ Յուրի Շատունովը: Պատճառը սրտամկանի ինֆարկտն է, տեղեկացնում է komersant.ru-ն:
Մահը վրա է հասել անցած գիշեր՝ շտապօգնության ավտոմեքենայում։
Սեպտեմբերին նա կդառնար 49 տարեկան: Ունի 16 տարեկան մեկ տղա ու 10 տարեկան մեկ աղջիկ։