Հայազգի 16–ամյա երգիչ Գարիկ Զաբելյանը փայլուն ելույթ է ունեցել ռուսական հայտնի «Ну-ка все вместе» շոուի ժամանակ։
Նա կատարել է Ուիթնի Հյուսթոնի «Run to you» երգը։ Գարիկի ելույթը հուզել է ժյուրիի բոլոր անդամներին, իսկ Ֆիլիպ Կիրկորովը նույնիսկ արտասվել է։
Գարիկը նախատեսված 100-ից հավաքել է 100 միավոր` գրանցելով ամենաբարձր արդյունքը։
Գարիկի ելույթի տեսանյութը Facebook-ի իր էջում հրապարակել է Սերգեյ Լազարևը։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։