ԳլխավորԼուր

Երգիչ Անդրեն դժվարությամբ, բայց քայլում է. տեսանյութ

Անդրե

Երգիչ Անդրեն սկսել է քայլել։ Այդ մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան էջում ու տեսանյութ տեղադրել։

«Շնորհիվ Ամենակարողի ողորմության, ձեր աղոթքների, Հայաստանի և ԱՄՆ֊ի սրտացավ և պորֆեսիոնալ բժիշկների, այսօր առաջին քայլերս արեցի։ Առջևում դեռ տևական վերականգնողական աշխատանքներ ունեմ անելու, կարևորն արդեն դրականը տեսանելի է։

Այն, որ մեծ դժվարությամբ, բայց կարողանում եմ քայլել, արդեն իսկ հաղթանակ է։Եվ դա իմ և ձեր հաղթանակն է, մեր միասնականության և փոխադարձ սիրո հաղթանակն է։ Շնորհակալ եմ բոլորիդ, որ այս դժվար ժամանակներում կողքիս եք, շնորհակալ եմ ձեր սրտացավության, անհանգստության,աղոթքների և օրհնությունների համար։ Անչափ սիրում եմ բոլորիդ»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ մարտի 24-ին նա հայտնել էր, որ Գլենդելի հիվանդանոցում է ու նշել էր. «Ձեր աղոթքների կարիքն ունեմ»: