ԳլխավորԼուրՇոուբիզնես

Ռուսաստանում հայտնի երգիչ KONFUZ-ը վերադարձել է հայրենի Վանաձոր

Ռուսական ու հայկական փոփ ու ռեփ երգիչ, երգահան KONFUZ-ը (Միխայիլ Մարգարյան) ժամանել է հայրենիք՝ Վանաձոր։ Այդ մասին հայտնել է ինքը՝ երգիչն իր ինստագրամյան էջում տեսանյութ տեղադրելով վանաձորյան եկեղեցիներից մեկի մոտից։

Միխայիլ Մարգարյանը ծնվել է Վանաձորում, 2003-ի հունիսի 29-ին։ Երբ նա 1 տարեկան էր՝ ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա։

Konfuz-ն ու իր մայրը6-15 տարեկանում մարզվել է՝ ցանկանալով ֆուտբոլիստ դառնալ։ 15 տարեկանում տեղափոխվել է Իսպանիա (2 ամսով), որտեղ հասցրել է խաղալ «Բարսելոնա»-ի պատանեկան թիմում։

Մանկությունից սովորել է տարբեր երաժշտական գործիքներ նվագել։

2020-ի հունվարին՝ 16 տարեկանում, հրապարակեց առաջին՝ «Ути путишка» երգը, որը շատ արագ 30 մլն ունկնդրում հավաքեց։ Ավելի ուշ հայտնվեցին  «Милая малая», «Ламбо», «Ранила меня» երգերը։

2020-ի մարտի KONFUZ-ը հրապարակեց «Кайф ты поймала» երգը, որի ունկնդրումների թիվը հասավ 150 մլն-ի, արժանացավ 10 պլատինե մրցանակների, իսկ YouTube-ում հավաքեց ավելի քան 43 մլն դիտում։ Այդ երգի ուղեկցությամբ նկարահանվել է ավելի քան 1.1 մլն տեսանյութ TikTok-ում։

Նույն թվականի դեկտեմբերին հրապարակված «Ранила меня» երգն ունեցավ ավելի քան 105 մլն ունկնդրում ու ավելի քան 6.5 մլն դիտում YouTube-ում։

2021-ին թողարկվեց «Ратата» երգի տեսահոլովակը, որի յութուբյան դիտումների թիվը հասել է գրեթե 50 մլն-ի։ TikTok-ում այդ երգի ուղեկցությամբ տեղադրվել է ավելի քան 8 մլն տեսանյութ։

2020 թվականից Միխայիլ Մարգարյանը սովորում է ՌԴ կառավարությանը կից Ֆինանսական համալսարանում։

KONFUZ Միխայիլ Մարգարյան

Comment here