ԳլխավորԼուր

«Հրապարակ». Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկայի աշխատակիցները բողոքում են (տեսանյութ)

Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկայում լարված իրավիճակ է, տեղեկացնում է «Հրապարակը»։ Ինչպես հայտնի է` պարետի որոշմամբ տեքստիլ արտադրամասերը ապրիլի 20-ից աշխատելու թույլտվություն ստացան, ավելի ճիշտ՝ աշխատելու համար տվյալ արտադրամասի տնօրինությունը նախապես գրավոր պետք է դիմի կառավարություն եւ թույլտվություն ստանա։ Բայց «Գլորիայի» տնօրինությունը առանց բյուրոկրատական քաշքշուկների որոշել է վերսկսել աշխատանքները, ոստիկանությունն էլ եկել է ու փակել ֆաբրիկան, ասվել է, որ բոլորի նկատմամբ 100.000 դրամի չափով վարչական իրավախախտումների մասով արձանագրություններ կկազմվեն։

Աշխատակիցները շարժվում են քաղաքի կենտրոնական հրապարակ՝ բողոքի ցույց անելու։

***

Ժ. 19.02.-Ավելի ուշ տեղեկացանք, որ մի քանի տասնյակից ավելի աշխատակիցների բողոքի ակցիան ավարտվել է. նրանք կսպասեն պարետի համապատասխան որոշմանը։

Տեսանյութը՝ Տաթեւիկ Ղազարյանի ֆեյսբուքյան էջից։

Comment here