ԳլխավորԼուր

Դժբախտ դեպք՝ Վանաձորում. պատանին շոգեբաղնիքում ընկնելուց հետո մահացել է

Հիվանդանոց

Փետրվարի 27-ին ժամը 02։40-ի սահմաններում ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին «Վանաձոր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «կոմա, անհայտ էթոլոգիայի, գանգուղեղային վնասվածք՝ հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա, հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Լոռու մարզի գյուղերից մեկի բնակիչ 16-ամյա Արթուր Ա-ն է, ով նույն օրը, ժամը 06։40-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնում գիտակցության չգալով՝ մահացել է։

Նախնական տեղեկություններով՝ պատանին Վանաձոր քաղաքում գործող «Մալիբու» շոգեբաղնիքում ընկել է, ապա տեղափոխվել է տուն, որտեղ նրա ինքնազգացողությունը վատացել է, որից հետո նրան տեղափոխել են «Վանաձոր» ԲԿ։  Նա սովորում էր Երևանի քոլեջներից մեկում։