2021 թվականի ընթացքում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 1463 երեխա, որից 734 տղա, 729 աղջիկ:
Քաղաք Ստեփանակերտում ծնվել է 1337 երեխա, որից 660 տղա, 677 աղջիկ:
Տարվա ընթացքում Արցախում արձանագրվել է զույգ երեխաների 22 ծնունդ: Արտամարմնային բեղմնավորման ճանապարհով ծնվել է 3 երեխա (3 տղա)։
ՀՀ բուժհաստատություններում ծնվել է 78 երեխա: Արդյունքում ԱՀ-ում 2021 թվականի ընդհանուր ծնելիությունը կազմել է 1541 երեխա, որից 779 տղա, 762 աղջիկ: