ԳլխավորԼուր

Մեկնարկել են Ուկրաինայի և Ռուսաստանի բանակցությունները

Բելառուսի Գոմելի մարզի տարածքում մեկնարկել են Ուկրաինայի և Ռուսաստանի բանակցությունները: Ռուսական կողմը ժամանել է Բելառուս դեռ փետրվարի 27-ին:  Ուկրաինայի պատվիրակությունը ռազմական ուղղաթիռներով ժամանել է բանակցությունների վայր` դրանք մեկնարկելուց երկու ժամ առաջ:

Պատվիրակությունների հանդիպումը տեղի է ունենում ուկրաինական սահմանից ոչ հեռու ՝ Պրիպյատ գետի ափին: Անվտանգության նկատառումներից ելնելով` հանդիպման ճշգրիտ վայրը չի նշվում:

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին, քանի որ ԴԺՀ-ն ու ԼԺՀ-ն ռազմական օգնություն են խնդրել։