ԳլխավորԼուր

ՌԴ բուհերում 45 հազար վճարովի տեղ կկրճատվի

Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարության շենքը

Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարությունը երկրի համալսարաններում վճարովի ընդունելության քանակի կարգավորման շրջանակներում կկրճատի շուրջ 45 հազար տեղ, հայտնել է նախարարության ղեկավար Վալերի Ֆալկովը:

«Եթե տոկոսային հարաբերությամբ վերցնենք, ապա դա բոլոր վճարովի տեղերի մոտ 13 տոկոսն է։ Ամենից շատ, իհարկե, կկրճատվեն վճարովի տեղերը ոչ պետական բուհերում, այնտեղ գրեթե 20 տոկոս է», — ասել է նախարարը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։

Ռուսաստանյան բուհերում վճարովի ընդունելության կարգավորումն առաջին անգամ կսկսվի 2026 թվականի ընդունելության արշավի ընթացքում և չի անդրադառնա առաջնահերթ ուղղություններին։ Վճարովի ընդունելության կարգավորման ներդրման հիմնական նպատակը կադրերի հավասարակշռված պատրաստումն է՝ ի շահ ազգային տնտեսության և սոցիալական ոլորտի:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews