ԳլխավորԼուր

Ամփոփվել են բուհերի թափուր տեղերի համար անցկացված լրացուցիչ մրցույթի արդյունքները

Դիմորդ, հայտագրում

Այսօր ամփոփվել են 2020-21 ուսումնական տարվա՝ բուհերի ընդունելության քննությունների լրացուցիչ մրցույթի արդյունքները։

Այս մասին usanogh.am-ին տեղեկացրեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։

Հուլիսի 20-22-ը թափուր տեղերի համար նախատեսված դիմում-հայտ լրացրած դիմորդները, իրենց գաղտնաբառով մուտք գործելով dimord.am կայք` կարող են տեսնել իրենց անհատական արդյունքը։

Իսկ երկուշաբթի օրը՝ հուլիսի 27-ին, ԳԹԿ-ն կհրապարակի լրացուցիչ փուլի ամփոփ արդյունքները։

Հիշեցնենք, որ հիմնական փուլից հետո ՀՀ 35 բուհում թափուր էր մնացել ընդհանուր առմամբ 12250 տեղ։

 

Comment here