ԳլխավորԼուր

Որո՞նք են Հայաստանի 2023 թ. ամենախոշոր հարկատու բուհերը

Հայաստանյան մեկ տասնյակից ավել բուհեր 2023 թ. առաջին 1000 խոշոր հարկատուների ցուցակում են: Usanogh.am-ը ներկայացնում է ամենախոշոր հարկատու բուհերի ցանկը ըստ Պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տվյալների:

Առաջատարը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն է. այն 2023-ին  պետությանը 2023-ին վճարել է 3 միլիարդ 048 մլն 880 հազար դրամ՝ հայտնվելով խոշոր հարկատուների ցանկի 119-րդ հորիզոնականում։

Երկրորդ խոշոր հարկատու բուհը Երևանի պետական համալսարանն է. այն նշյալ ժամանակահատվածում վճարել է 2 միլիարդ 761 միլիոն 538 հազար դրամ հարկ (128-րդ հորիզոնական): Ամենախոշոր հարկատու բուհերի եռյակը եզրափակում է Հայաստանի Ամերիկյան համալսարանը. այն պետությանը վճարել է 1 միլիարդ 499 միլիոն 647 հազար դրամ հարկ (220-րդ հորիզոնական):

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը վճարել է 937 միլիոն 372 հազար դրամ (341), Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ 793 միլիոն 604 հազար դրամ (406), իսկ Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանը՝ 753 միլիոն 615 հազար դրամ հարկ (440):

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը 2023 թվականին վճարել է 626 միլիոն 807 հազար (523), Հայաստանի ազգային ագրարային համալսարանը՝ 606 միլիոն 859 հազար դրամ (541)։

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (582) վճարած հարկը նշյալ ժամանակահատվածում կազմել է 570 միլիոն 260 հազար, Երևանի «Հայբուսակ» համալսարանինը (805)՝  415 միլիոն 893 հազար դրամ։