ԳլխավորԼուր

Վաղը դիմորդները քննություն կհանձնեն «Օտար լեզուներ»-ից

Քննություն, դիմորդ

Հունվարի 20-ին «Հայոց լեզու և գրականություն» առարկայի միասնական քննությամբ մեկնարկել է բուհերի ընդունելության 2024 թվականի 1-ին՝ ձմեռային փուլը։

Հունվարի 27-ին դիմորդները քննություն կհանձնեն «Օտար լեզուներ»-ից, հայտնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։

Զբաղված է լինելու 42 քննական կենտրոն (43-ից), որից 14-ը մայրաքաղաքում է, 28-ը՝ մարզերում: Երևանի քննական կենտրոնները թիվ 11, 135, 155, 168, 200, 57, 6 և թիվ 88 հիմնական և թիվ 118, 170, 189, 190, 29 և 62 ավագ դպրոցներում են:

Քննություն հանձնողների նախնական թիվը 5108 է, Երևանում՝ 1850 և մարզերում՝ 3258: Մայրաքաղաքում 1830 դիմորդ անգլերեն է հայտագրել, 8-ը՝ գերմաներեն, 11-ը՝ ֆրանսերեն և 1-ը՝ իսպաներեն: Մարզերում 3215 դիմորդ անգլերեն է հանձնելու, 22-ը՝ գերմաներեն և 21-ը՝ ֆրանսերեն: Իտալերեն և պարսկերեն այս փուլում ոչ ոք չի հայտագրել: