ԳլխավորԼուր

Միասնական և ներբուհական քննությունների հայտագրման վերջին օրն է

Այսօր՝ մայիսի 10-ին, ժամը 18.00-ին ավարտվում է միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը, Usanogh.am-ին հայտնեց ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։

Ապրիլի 15-ից մեկնարկել է 2022-2023 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական և 2023 թվականի բուհերի ընդունելության համար բուհի և մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը:

Շրջանավարտը (դիմորդը) բուհը և մասնագիտությունը նշելու և նշված մասնագիտության համար սահմանված ընդունելության (միասնական, ներբուհական) քննություն(ներ)ը հանձնելու կամ հանձնած քննություն(ներ)ը մուտքագրելու համար պետք է ունենա ԳԹԿ անձնական համար և ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը, ժամը 18.00-ն առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի dimord.am կայքէջում լրացնի ընդունելության դիմում-հայտ: