Այսօր Հայաստանում միասնական քննություններ հանձնելու առաջին օրն էր։
Քննական 11 կենտրոններում քննություն հանձնելու համար ընդհանուր առմամբ գրանցվել էր 1505 դիմորդ, որից 186-ը «Աշխարհագրություն», 1288-ը «Կենսաբանություն» և 31-ը՝ «Համաշխարհային պատմություն» առարկաներից:
Գնահատման ու թեստավորման կենտրոնը հրապարակել է թեստերն ու ճիշտ պատասխանները։
«Աշխարհագրություն»
«Կենսաբանություն»
«Համաշխարհային պատմություն»
Հիշեցնենք, որ քննության տևողությունը 180 րոպե է՝ 3 ժամ: Ավարտից քիչ անց՝ ժամը 13.00-14.00, Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակում է ճիշտ պատասխանները: Գնահատականները հրապարակվելու են քննությունը հանձնելու 5-րդ օրը՝ այս դեպքում՝ հունիսի 13-ին, իսկ բողոքարկել գնահատականը կարելի է դրա հաջորդ օրը՝ մինչև ժամը 18.00-ն:
Միասնական քննությունների հաջորդ օրը հունիսի 11-ն է («Օտար լեզուներ»)։
Միասնական քննությունների վերջին օրը հունիսի 25-ն է։
Հիշեցնենք, որ բուհերում ընդունելությունն այս տարի կկատարվի 2 փուլով: Դիմորդներն առաջին փուլով միայն 1 բուհ և 1 մասնագիտություն կընտրեն վճարովի և անվճարի տեղերի համար ու կլրացնեն հայտը։ Այն դիմորդները, որոնք չեն ընդունվել առաջին փուլով, երկրորդ փուլում կարող են դիմել 6 տարբեր մասնագիտություններով թափուր մնացած տեղերի համար։
2021/2022 ուստարվա բուհական ընդունելության քննությունների ու մասնագիտությունների ցանկ
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։