«Դիմորդներ ջան, ո՞նց եք: Վաղն ամենածանրաբեռնված օրն է, քանի որ մաթեմատիկայից քննություն կհանձնի ավելի քան 5000 (5412-խմբ.) դիմորդ` շուրջ 13 հազարից: Հերթական քննական օրը հաջողություն եմ մաղթում մեր դիմորդներին:
Խնդրում եմ դիմորդներին պահպանել սոցիալական հեռավորությունը, կրել դիմակ, իսկ ծնողներին` զերծ մնալ քննական կենտրոնների շրջակայքում կուտակումներից:
Ամեն ինչ շատ լավ է լինելու»,-ֆեյսբուքյան էջում այսպիսի գրառում է կատարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։