Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 11 մասնագիտություններով հայտարարարած 1210 կրթական տեղերում հայտագրվել է 2290 դիմորդ: Իսկ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի 4 մասնագիտություններով հայտարարված 135 կրթական տեղերում հայտագրվել է 199 դիմորդ, հայտնում է ՀՊՏՀ-ի ռեկտոր Արմեն Գրիգորյանը։
- ՀՀ բոլոր բուհերի հայտարարած 12126 կրթական տեղերին հայտագրվել է 15426 դիմորդ:
- ՀՀ բոլոր բուհերի դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 9%-ով, ՀՊՏՀ դիմորդների թիվը` 19%-ով:
- ՀՀ բոլոր բուհերի 1 կրթական տեղին միջին հայտագրումը հավասար է 1,3-ի, ՀՊՏՀ 1 կրթական տեղին միջին հայտագրումը հավասար է 1,9-ի:
- 1 կրթական տեղին 1,8 դիմում հայտ և ավելին արձանագրած 52 կրթական ծրագրերից 8-ը ՀՊՏՀ ծրագրերն են:
- 5-րդ տարին անընդմեջ ՀՊՏՀ-ն դիմում հայտերի թվով 2-րդն է` ԵՊՀ-ից հետո, իսկ համալսարանների մասնաճյուղերի շարքում Գյումրու մասնաճյուղը երկրորդն է` ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից հետո:
- ՀՊՏՀ դիմորդների տեսակարար կշիռը ՀՀ բոլոր բուհերի դիմորդների թվում կազմել է շուրջ 15% (մասնաճյուղի հետ՝ 16%):
- Այս ուսումնական տարում 1 կրթական տեղին հայտագրման ցուցանիշով (1,9) ՀՊՏՀ-ն առաջին անգամ առաջինն է (0,1 միավորով գերազանցելով վերջին 5 տարիների անփոփոխ առաջատարին):
- TOP 5 մասնագիտություններից 3-ը և TOP 10 մասնագիտություններից 5-ը ՀՊՏՀ գործարար վարչարարության և տնտեսագիտության ոլորտի մասնագիտություններն են:
- 5-րդ տարին անընդմեջ ՀՊՏՀ-ն բիզնես վարչարարության և տնտեսագիտության պրոֆիլում դիմորդների ներգրավման բոլոր ցուցանիշերով առաջատար բուհն է: Այս ոլորտում հատկացված 1940 կրթական տեղերի 55%-ը (1085-ը) բաժին է ընկնում ՀՊՏՀ-ին: Այս պրոֆիլի կրթական ծրագրերի 3135 դիմորդների 65%-ը (2032-ը) ՀՊՏՀ դիմորդներն են:
Հիշեցնենք՝ ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ն ընթանում էր 2025 թվականի դիմորդների՝ բուհերի ընդունելության համար բուհի և մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews