ԳլխավորԿրթություն

«Ինչպե՞ս գնահատել դիմորդներին. հայտի և գիտելիքի գնահատման խնդիրը». քննարկում (ուղիղ)

Արդեն մի քանի օր է, ինչ բուհեր չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները բողոքի ակցիա են իրականացնում` դժգոհելով ընդունելության քննությունների արդյունքներից, գնահատման համակարգից ու կրթական գերատեսչության նոր մոտեցումից։

Կրթական համակարգում այս տարի փոխվել է ընդունելության քննությունների արդյունքների ամփոփման կարգը՝ նախապատվությունը տալով այս կամ այն մասնագիտությունը առաջին հայտով նշածներին, այլ ոչ թե դիմորդների բարձր գնահատականին: Համեմատաբար բարձր գնահատականներ ստացած, բայց նոր կարգի պատճառով բուհ չընդունված դիմորդները նշում են, որ նոր մոտեցմամբ ավելի ցածր միավորներ հավաքած դիմորդն ավելի բարձր հնարավորություններ ունի, քան բարձր միավորներ ստացածը:

Ծնողների խոսքով ընդհանուր առմամբ խոսքը 730 (739-խմբ.) դիմորդի մասին է, որոնք տուժել են ԳԹԿ-ի պատճառով: ՄԻՊ գրասենյակ արդեն իսկ կոլեկտիվ դիմում են ներկայացրել 56 քաղաքացիներ: Բացի այդ, ՄԻՊ գրասենյակում ստացել են նաեւ ընդունելության քննություններին առնչվող 13 անհատական բողոք:

Ընդունելության քննությունների շուրջ ծագած խնդիրները՝ «Հոդված 3» ակումբի` «Ինչպե՞ս գնահատել դիմորդներին. հայտի և գիտելիքի գնահատման խնդիրը» թեմայով կազմակերպած տեսաքննարկման ժամանակ:

Բանախոսներն են Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, «Ռեստարտ» ուսանողական քաղաքացիական նախաձեռնության անդամ Տիգրան Ազիզյանը։

Comment here