Սեպտեմբերի 16-ին ԿԳՄՍ նախարարությունն իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում հանրային քննարկման է ներկայացրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը։ Բարձրագույն ուսումնական հաստատությունների լիցենզավորման վերաբերյալ 15-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ-ում գործող բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները ենթակա են լիցենզավորման։ Իսկ լիցենզիայով սահմանվում է բուհում ուսանողների թվի սահմանային շեմը, որը չի կարող պակաս լինել 4000-ից: Իսկ ի՞նչ է լինելու այն բուհերի հետ, որոնք չեն կարող հաղթահարել այս շեմը։
Թեմայի վերաբերյալ Մեդիա կենտրոնում կայացած քննարկման ժամանակ կարծիքներ են հայտնել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ներկայացուցիչ Գոհար Նշանյանն ու կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։
Ամբողջությամբ՝ տեսանյութում։