ԳլխավորԼուր

Արցախի բուհերն անցնում են հեռավար ուսուցման

Արցախում կորոնավիրուսի վարակի տարածման արագ տեմպը կանխելու համար ԱՀ կառավարությանը որոշ ժամանակավոր սահմանափակումներ է սահմանել։

ԱՀ պետական նախարար Արտակ ԲեգլարյանըFacebook-ում կատարած գրառման մեջ ներկայացնելով որոշման մանրամասները, նշում է, որ հանրակրթական բոլոր հաստատություններում աշնանային արձակուրդները կլինեն հոկտեմբերի 18-ից նոյեմբերի 1-ը։ Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսուցումը կանցկացվի հեռավար։

Կառավարության որոշումն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 13-ից:

Comment here