ԳլխավորԼուր

Արարատի մարզից տարբեր բուhական հաստատություններ են ընդունվել 682 դիմորդներ

Դիմորդները քննության ժամանակ

2023 թվականին Արարատի մարզից տարբեր բուhական հաստատություններ ընդունվելու դիմում-հայտ է լրացրել 920 դիմորդ։ Այս մասին հայտարարեց ԿԳՄՍ Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Արարատի մարզպետարանում անցկացված է 2023-2024 ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցության ժամանակ։

Մրցույթի հիմնական և լրացուցիչ փուլերի հանրագումարում ընդունվել է 682 դիմորդ (75,6%), որոնցից 132-ը (ընդունվածների 19,4%-ը)՝ առաջին անվճար հայտով (127-ը հիմնական փուլով, 5-ը՝ լրացուցիչ)։ Երկու միասնական քննությունից դրական միավորի շեմը հաղթահարել է 596 դիմորդ։