ԳլխավորԿրթաթոշակԿրթությունՈւսումնառություն արտերկրում

Կրթաթոշակային տեղերի մրցույթ՝ ՌԴ-ում սովորելու համար

Երևանում Ռուսական տունը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ, հայտարարում է կրթաթոշակային տեղերի մրցույթ՝ 2023-2024 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերով սովորելու նպատակով:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք և ազգությամբ ռուսները, որոնք մշտապես բնակվում են Հայաստանի Հանրապետության տարածքում (ՀՀ-ում ժամանակավոր բնակության իրավունք կամ կացության թույլտվություն ունեցողներ և Ռուսաստանի Դաշնության տարածքում 01.09.2021 թ. դրությամբ գրանցում չունեցողներ):

Դիմում-հարցաթերթիկներն ու պահանջվող փաստաթղթերն առցանց ընդունվում են մինչև 2023 թ. փետրվարի 20-ը:

Պայմանների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ կից ներկայացված նյութերից: