Հայաստանյան մեկ տասնյակից ավել բուհեր 2024 թ. առաջին 1000 խոշոր հարկատուների ցուցակում են: Usanogh.am-ը ներկայացնում է ամենախոշոր հարկատու բուհերի ցանկը ըստ Պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տվյալների:
Առաջատարը Երևանի պետական համալսարանն է. այն 2024-ին պետությանը վճարել է 2 միլիարդ 842 մլն 977 հազար դրամ՝ հայտնվելով խոշոր հարկատուների ցանկի 113-րդ հորիզոնականում։ Համեմատության համար նշենք, որ 2023-ին Մայր բուհը վճարել էր 2 միլիարդ 761 միլիոն 538 հազար դրամ հարկ։
Երկրորդ հորիզոնականում Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանն է՝ 2 միլիարդ 803 մլն 893 հազար դրամով զբաղեցնելով խոշոր հարկատուների ցանկի 116-րդ հորիզոնականը ու զիջելով 2023-ի (3 միլիարդ 048 մլն 880 հազար դրամ) խոշոր հարկատու բուհերի առաջատարի իր դիրքը։
Եռյակը եզրափակում է Հայաստանի Ամերիկյան համալսարանը. այն պետությանը վճարել է 1 միլիարդ 556 միլիոն 218 հազար դրամ հարկ (2023-ին՝ 1 միլիարդ 499 միլիոն 647 հազար դրամ) ու հայտնվել 196-րդ հորիզոնականում:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը վճարել է 1 միլիարդ 33 մլն 129 հազար դրամ (305) (2023-ին՝ 937 միլիոն 372 հազար), Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ 993 միլիոն 836 հազար դրամ (319) (2023-ին՝ 793 միլիոն 604 հազար), իսկ Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանը՝ 916 միլիոն 292 հազար դրամ հարկ (349) (2023-ին՝ 753 միլիոն 615 հազար դրամ):
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը 2024 թվականին վճարել է 749 մլն 197 հազար (446) (2023-ին՝ 626 մլն 807 հազար), Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը՝ 646 մլն 238 հազար (524) (2023-ին՝ 570 մլն 260 հազար), Հայաստանի ազգային ագրարային համալսարանը՝ 539 մլն 157 հազար (634) (2023-ին՝ 606 մլն 859 հազար)։
Ի դեպ, անցած տարի Ագրարայինը ավելի շատ էր վճարել, քան ՃՇՀԱՀ-ը։
Բրյուսովի անվան պետական համալսարանն այս տարի վճարել է 437 մլն 965 մլն դրամ (767) (2023-ին՝ 471 մլն 370 հազար), Երևանի «Հայբուսակ» համալսարանը՝ 414 մլն 931 հազար (814) (2023-ին՝ 415 մլն 893 հազար), Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամը՝ 355 մլն 413 հազար (939) (2023-ին այն չկար ցանկում-խմբ)։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews