ԳլխավորԼուր

«Ներգրավված քաղաքացի». զարգացնելով քաղաքացիական կրթությունը հայաստանյան կրթական համակարգում

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է «ԱՅ ԷՖ Ի ԵՍ» (IFES) կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժերոմ Լեյրոյին, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Հանդիպմանը քննարկվել են կազմակերպության կողմից իրականացվող «Ներգրավված քաղաքացի» համալսարանական ծրագրի արդյունավետությունը բուհերում և այն միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ու հանրակրթական դպրոցներում ընդգրկելու հարցերը: «Ներգրավված քաղաքացի» պիլոտային ծրագիրը մեկնարկել է ՀՀ 5 համալսարանների (Երևանի, Շիրակի, Վանաձորի պետական համալսարաններ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Վ. Բրյուսովի ավան պետական համալսարան) հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ:

Ներկայում նշյալ ծրագիրն իրականացվում է Հայաստանի 2 բուհերում, իսկ 2021 թ. սեպտեմբերից՝ նաև մյուս 3 բուհերում:

Դասընթացներն անցկացվում են ոչ միայն դասախոսությամբ, այլև ինտերակտիվ մեթոդաբանությամբ բոլոր ուսանողների համար՝ առանց մասնագիտական տարանջատման: Մշակված ձեռնարկները նախատեսված են ուսանողների և դասախոսների համար և հարմարեցված են հայաստանյան կրթական միջավայրին:

Comment here