Հուլիսի 2-ին, ժամը 01.28-ին, ոստիկանության Նաիրիի բաժին զանգած քաղաքացին հայտնել է, որ Եղվարդ քաղաքի հուշարձանի մոտ ոստիկան մոտենա, ինքը մարդ է սպանել, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում ՝ «Օպել» մակնիշի մեքենայի մեջ, հայտնաբերել է Եղվարդ քաղաքի բնակիչ, 1960 թ. ծնված Սամվել Առաքելյանի դիակը: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:
***
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նախնական տեղեկություններով՝ սպանությունը կատարել է 31-ամյա մի կին։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։