ԳլխավորԼուր

ԱՄՆ-ում հայ գործարարի սպանությանն անդրադարձել են տեղի լրատվամիջոցները

Լոս Անջելեսում սպանվել է հայ գործարար Արմեն Սահակյանը։ Ըստ ԶԼՄ-ների՝ խոսքը վերաբերում է երեւանյան «Մարկո Պոլո» ռեստորանի նախկին սեփականատիրոջը, ով տարիներ առաջ բնակություն է հաստատել Միացյալ Նահանգներում:

Հիվանդանոցում մահացել է նաեւ նրա վիրավորում ստացած կինը։ Տանը եղած երեք երեխաները վնասվածքներ չեն ստացել։

Տան բակում հայտնաբերվել է նաեւ մեկ այլ սպանված տղամարդ, նախնական տվյալներով՝ նա տան վրա հարձակվողներից է եղել։

Դեպքին անդրադարձել են նաեւ ամերիկյան լրատվամիջոցները։

 

Comment here