ԳլխավորԼուր

Պեմզաշենում սպանել են մորն ու 2 երեխաներին

Սահմանազատված տարածք

Այսօր ժամը 12։25-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Պեմզաշեն գյուղի տներից մեկը, որտեղ բնակիչները չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին, հայտնում է Shamshyan.com-ը։

Հրշեջ փրկարարներն ու քաղաքացիները, ոստիկանության Արթիկի բաժնի հերթապահ խումբը բացել են տան դուռը  և հատակին հայտնաբերել են 3 դի։

Դեպքի փաստով Արթիկի քննչական բաժնում սպանություններ հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքի տեղեկություններով՝ մահացածներն են 31-ամյա Զարինե Մ-ն, 12-ամյա Կարինեն և 8-ամյա Սարգիսը։