ԳլխավորԼուր

Սպանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 5 անձ, որոնցից երկուսը՝ անչափահաս

Արարատի բաժնի ոստիկանության ծառայողները Վեդի քաղաքից Քաղցրաշեն գյուղ տանող դաշտամիջյան ճանապարհին՝ փայտե արկղի մեջ, տղամարդու դիակ են  հայտնաբերել` բռնության հետքերով: Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր, Երևան քաղաքի, Արարատի մարզային վարչությունների և Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների շնորհիվ նույն օրը, սպանություն կատարելու կասկածանքով, Արարատի բաժին բերման է ենթարկվել 5 անձ, որոնցից երկուսը՝ անչափահաս։

Պարզվել է, որ հունվարի 5-ին, ժամը 19.30-ին, բերման ենթարկվածները կենցաղային հարցի շուրջ վիճաբանել են Վեդի քաղաքի բնակիչ 58-ամյա մի տղամարդու հետ, որի ընթացքում ծեծի են ենթարկել նրան։ Արդյունքում տղամարդը մահացել է: Հունվարի 7-ին էլ դիակը փայտե արկղի մեջ մեքենայով տեղափոխել են Վեդի քաղաքից դեպի Քաղցրաշեն գյուղ տանող դաշտամիջյան ճանապարհի վրա՝ Վեդիի գոմերի մոտ:

Չորս անձ ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն:

Comment here