Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Արցախի պետնախարարն այցելել է Ստեփանակերտի զինվորական պանթեոն

Ռուբեն Վարդանյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր այցելել է Ստեփանակերտի զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել արցախյան  44-օրյա պատերազմում հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին, հայտնում են Արցախի կառավարությունից։

Ռուբեն Վարդանյանն իր զորակցությունն է հայտնել հուշահամալիր այցելած զոհվածների հարազատներին:

Ավելի վաղ Ստեփանակերտի զինվորական պանթեոն էր այցելել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

Հիշեցնենք՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ հայտարարությամբ ավարտվեցին սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողությունները, որ սկսվել էին Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի պատճառով։

ՀՀ քննչական կոմիտեն 2022-ի մարտի 21-ին հայտնել էր, որ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3822 է, անհայտ է 187 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։

Արայիկ Հարությունյան