ԳլխավորԼուր

Վերստեղծվել են Շուշիի չորս կորուսյալ թանգարանների թվային կատալոգները

Շուշիի պատմության թանգարանը

Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանության ֆինանսական աջակցությամբ թվայնորեն վերստեղծվել են հետևյալ թանգարանների հավաքածուները․

  • Շուշիի պրոֆեսոր Գրիգոր Գաբրիելյանցի անվան Արցախի երկրաբանության պետական թանգարան
  • Շուշիի քանդակի միջազգային պուրակ
  • Շուշիի դրամի թանգարան
  • Արցախյան գորգի թանգարան

Այս նախաձեռնությունը շարունակությունն է Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի կողմից իրականացված աշխատանքների, որի արդյունքում նախկինում արդեն իսկ վերստեղծվել էին 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշիի ևս վեց թանգարանների կատալոգները։

Վերականգնված բոլոր կատալոգները հանրայնորեն հասանելի են և ներկայացվել են հատուկ շնորհանդեսի ժամանակ, տեղեկանում ենք Արցախի մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջից։

Մշակութային հիշողությունը չի կարող բռնազավթվել։

Կատալոգները կարող եք դիտել այստեղ։