ԳլխավորԼուր

«Ուսանողական գարուն» փառատոն` Արցախում

«Ուսանողական գարուն» փառատոն Արցախում

Այսօր Արցախի պետական համալսարանի ուսանողական խորհրդի և ՈւՀՏԱԿ բաժնի նախաձեռնությամբ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի ունեցավ «Ուսանողական գարուն» փառատոնը։

Փառատոնը համալսարանական-երիտասարդական միջոցառումներից ամենայուրօրինակն է, որի նպատակը գրական-մշակութային կյանքի ակտիվացումն է, ուսանողների գեղարվեստական դաստիարակության և գեղագիտական ճաշակի խթանումը: Վերջին տարիներին պատուհասած մարտահրավերների՝ Արցախյան 44-օրյա պատերազմի, քովիդի, շենքային պայմանների պատճառով ուսանողությունը զրկված էր յուրահատուկ ավանդույթից:

Միջոցառումը մեկնարկել է լռության րոպեով՝ ի հիշատակ հանուն հայրենիքի անմահացած քաջորդիների։

Ուսանողները հանդես են եկել ասմունքով, երաժշտական, պարային կատարումներով՝ դրսևորելով իրենց ստեղծագործական կարողություններն ու շնորհը։

«Այսօր շուրջ 170 օրն է, ինչ փակ է կյանքի ճանապարհը: Թշնամու հայահալած քաղաքականությունը մի նպատակ է հետապնդում՝ հիասթափության սերմեր շաղ տալ արցախցիներիս հոգիներում, կոտրել հայի անկոտրում կամքն ու պայքարի ոգին, զրկել մեզ մեր ինքնությունից, ազատ և անկախ ապրելու իրավունքից: Բայց մեզ հուսալքելու ու ընկճելու բոլոր փորձերը պսակված են անհաջողությամբ, քանզի հերոսներ ծնած հողը պիտի ապրի առհավետ: Պիտի ապրենք արժանավայել, նորից հառնենք, բարձրանանք և լինենք ուժեղ»,-ուսանողական կյանքում կարևորելով նման միջոցառումների դերը՝ նշել է Ռուզաննա Սահակյանը։

«Ուսանողական գարուն» փառատոն Արցախում

«Ուսանողական գարուն» փառատոն Արցախում

«Ուսանողական գարուն» փառատոն Արցախում

«Ուսանողական գարուն» փառատոն Արցախում
«Ուսանողական գարուն» փառատոն Արցախում