ԳլխավորԼուր

Արցախի ՊԲ–ն հերքում է պաշարված դիրքերի ու հրամանատարական դիտակետի մասին լուրերը

Արցախի պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ «պաշարված» դիրքերի ու հրամանատարական դիտակետի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

Այս մասին Facebook-ի պաշտոնական էջում տեղեկացնում է ԱՀ պաշտպանության բանակը։

ՊԲ-ից հայտնում են, որ նման լուրերը, կրելով ակնհայտ մանիպուլյատիվ բնույթ, նպատակ ունեն ինչ-ինչ պատճառներով ապակողմնորոշել հանրությանը։

«Կոչ ենք անում զերծ մնալ սոցիալական ցանցերում և հանրային այլ հարթակներում նման վարքագիծ դրսևորելուց և հետևել բացառապես պաշտոնական տեղեկություններին»,– ասված է հաղորդագրության մեջ։

Facebook-ի օգտատերերի շրջանում ակտիվորեն լուրեր են տարածվում այն մասին, թե արցախա–ադրբեջանական սահմանագծին կան պաշարված դիրքեր, հրապարակվում են նաև իբր պաշարված զինվորների հաղորդագրությունների լուսանկարները։

Comment here