ՌԴ խաղաղապահները հեռանում են Արցախից. տեղեկությունը հաստատել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Հիշեցնենք, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ըստ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 3-րդ կետի՝ շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվել էին ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը Արցախի 9-ամսյա շրջափակումից հետո ռազմական գործողությունների դիմեց, ինչի հետևանքով 3-4 օր անց հայ բնակչությունը ստիպված լքեց հայրենի տարածքը։
Սեպտեմբերի 28-ին հրապարակվեց Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագիրը այն մասին, որ 2024 թ. հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։