ԳլխավորԼուր

ԱրՊՀ-ի ուսանողները ստուգման գրքույկներ եւ ուսանողական տոմսեր են ստացել Գանձասարում

Հոկտեմբերի 2-ին Արցախի պետական համալսարանի մանկավարժության և սպորտի ու բանասիրական ֆակուլտետների շուրջ 120 առաջին կուրսեցիներ այցելել են Գանձասարի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի: Այցելությունը կազմակերպվել էր «Ճանաչիր Արցախը» պատմաճանաչողական արշավների ծրագրի շրջանակներում։ Օրը նշանավորվեց նաև նրանով, որ ուսանողները պատմական այդ վայրում ստացան իրենց ստուգման գրքույկներն ու ուսանողական տոմսերը: Միջոցառումը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատերազմներում անմահացած հերոս տղաների։

ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վ. Յարամիշյանը, ողջունելով ներկաներին, շնորհավորել է առաջին կուրսեցիներին ստուգման գրքույկներն ու ուսանողական տոմսերը պատմական վայրում ստանալու կապակցությամբ:

Ուսանողական տոմսերն ու ստուգման գրքույկները ստանալուց հետո ուսանողները շրջայց են կատարել նաև Գանձասարի Մ. Մաշտոցի անվան մատենադարանում, ապա իրենց ժամանցն անցկացրել բնության գրկում:

Comment here