ԳլխավորԼուր

Պետությունը պետք է արտոնություններ տա ուսանողներին եւ ընդառաջի վարձավճարների հարցում. Գագիկ Ծառուկյան

Հաշվի առնելով պանդեմիան, պետությունը պետք է արտոնություններ տա ուսանողներին եւ ընդառաջի վարձավճարների հարցում: Այս մասին ԲՀԿ ուսխորհրդի գրասենյակի բացման ժամանակ հայտարարեց  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Այս իրավիճակում ծնողները չեն աշխատում, իսկ իրենց ասում են՝ չվճարես, դուրս ես մնալու: Թող պետությունը սուբիսադավորի, 6 ամիսը ծնողը վճարի, 6-ն էլ պետությունը.,-ասաց նա:

«Աշխարհի ոչ մի երկրում տնտեսական ճգնաժամի ժամանակ ուսման վարձեր, հարկեր, տուրքեր չեն ավելացնում… Պետությունը պետք է լինի ուսանողի կողքին, ժողովրդի կողքին»,-մասնավորապես նշեց Գ. Ծառուկյանը։

Comment here