Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 1837 ուսանող արդեն իսկ ներգրավված է ՀՀ պետական բուհերի համապատասխան կամ հարակից կրթական ծրագրերում։ Այս մասին ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։
«Ներկայում բուհերից ու մեր կողմից ստացված տեղեկությունները նույնականացվում են միասնական սոցիալական ծառայության և ԼՂ–ից ստացված տվյալների հետ։ Դրանից հետո կմեկնարկենք կրթաթոշակների տրամադրման գործընթացը»,– նշեց Հայոցյանը։
Այժմ շրջանառության մեջ է Լեռնային Ղարաբաղի կառավարության կողմից ուսման վարձի փոխհատուցմամբ ՀՀ բուհերում սովորող ուսանողների ուսման վճարների փոխհատուցման կարգը։
Հավելենք, որ Արցախից բռնի տեղահանված ուսանողների ընդհանուր թիվը մոտ 4600 է։
Մանրամասները՝ տեսանյութում։