ԳլխավորԼուր

Աշտարակի դպրոցներից մեկի նկուղում սունկ էին աճեցնում ու վաճառում. ՏԵՍԱՆՅՈւԹ

Ոստիկանության Աշտարակի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքում ստացվել էին տվյալներ, որ Աշտարակ քաղաքի դպրոցներից մեկի նկուղում աճեցնում են սունկ ու վաճառում, հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Նոյեմբերի 17-ին կատարված ստուգմամբ պարզվել է, որ դպրոցի տնօրենի գիտությամբ և թույլտվությամբ նրա որդին ձևափոխել և օգտագործել է դպրոցի գործող ուսումնական մասնաշենքի նկուղը` հարմարեցնելով սնկի աճեցման: Տեղադրվել է մետաղական յոթ հարթակ, որոնցից երեքին ամրացվել են սնկի հումքի 76 պարկեր, հատուկ պայմաններ ապահովելու համար նկուղում տեղադրվել են օդորակիչներ, անցկացվել է ջրամատակարարման ցանց: Այս վերջինների համար ապօրինի օգտագործվել են դպրոցի էլեկտրաէներգիան ու ջուրը` էական վնաս պատճառելով պետությանը:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: