Հայաստանի տղամարդկանց հավաքականը շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ, տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Վերջին խաղափուլում Շանթ Սարգսյանը կարևոր հաղթանակ տարավ Մայքլ Ադամսի նկատմամբ, և Հայաստանի հավաքականը 2.5-1.5 հաշվով հաղթեց Անգլիայի թիմին:
Լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը՝
1-ին տեղ՝ Սերբիա
2-րդ տեղ՝ Գերմանիա
3-րդ տեղ՝ Հայաստան
Կանանց հավաքականը զբաղեցրեց 11-րդ տեղը:
Անհատական պայքարում մեր շախմատիստները նույնպես արժանացան մեդալների: 5-րդ խաղատախտակի վրա բրոնզե մեդալ է նվաճել Սամվել Տեր-Սահակյանը: Կանանց առաջնությունում 3-րդ խաղատախտակի վրա բրոնզե մեդալ է նվաճել Էլինա Դանիելյանը: