Լուր

Մահացել է օլիմպիական չեմպիոն Տիգրան Նալբանդյանը

Տիգրան Նալբանդյան

50 տարեկան հասակում կյանքից հեռացել է օլիմպիական չեմպիոն, ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ, «Կաիսա» շախմատի դպրոցի հիմնադիր տնօրեն, գրոսմայստեր Տիգրան Նալբանդյանը:

Տեղեկությունը հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 29-ին՝ ժամը 18:00-ին, Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում (Կոնդ):

Նշենք, Գոր գրոսմայստեր Նալբանդյանի գլխավորությամբ Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2006 թվականին երկրի պատմության մեջ առաջին անգամ հաղթանակ տարավ համաշխարհային օլիմպիադայում: