ԳլխավորԼուր

Սամուել Սևյանը՝ կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող

Շախմատիստ Սամուել Սևյան

Մայիսի 13-ին Հայաստանի շախմատի ակադեմիայի ակումբը առաջին անգամ կազմակերպել էր կայծակնային շախմատի մրցաշար, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:

Մրցաշարին մասնակցում էին 12 գրոսմայստերներ, 5 միջազգային վարպետներ և 2 կանանց միջազգային վարպետներ, ինչպես նաև շախմատիստներ ԱՄՆ-ից, Ուզբեկստանից, Ռուսաստանից և Իրանից:

1-ին տեղը գրավել է Սամուել Սևյանը, 2-րդ տեղը՝ Հայկ Մարտիրոսյանը, 3-րդ՝ Շանթ Սարգսյանը, 4-րդ՝ Նոդիրբեկ Յակուբոևը, 5-րդ՝ Մամիկոն Ղարիբյանը։

Լավագույն արդյունք ցույց տված շախմատիստուհին Մարիամ Մկրտչյանն է, լավագույն արդյունք ցույց տված կարգային մասնակիցը՝ Արմեն Վարդանյանը։

Լավագույն արդյունք ցույց տված մինչև 10 տարեկան մասնակիցն է Սերգեյ Սկլոկին, մինչև 10 տարեկան աղջիկ մասնակիցը՝ Մանե Հակոբյանը, մինչև 12 տարեկան աղջիկ մասնակիցը՝ Անգելինա Դիլոյանը, մինչև 12 տարեկան մասնակիցը՝ Վազգեն Կարախանյանը, մինչև 14 տարեկան մասնակիցը՝ Ալբերտո Աթոյանը։

Հիշեցնենք, որ ամերիկահայ գրոսմայստեր Սամուել Սևյանը օրեր առաջ հաղթել էր Ջերմուկում անցկացված «Jermuk Ashkhar» շախմատի միջազգային մրցաշարում՝ 9 հնարավորից վաստակելով 6 միավոր։